Մոլդովան վերջապես նախագահ ունի
Մոլդովայի նոր նախագահ է ընտրվել 63-ամյա իրավաբան Նիկոլայ Տիմոֆտին: Ընտրության համար անհրաժեշտ է եղել պատգամավորների` նվազագույնը 61 կողմ ձայն: Կոմունիստները բոյկոտել են նախագահի ընտրության նիստը:
Մոլդովան խորհրդարանական հանրապետություն է և նախագահ ընտրվում է խորհրդարանի պատգամավորների կողմից:
Հավելենք, որ երկիրն ավելի քան 2 տարի պաշտոնական նախագահ չի ունեցել:









