Մոնրեալում ցրել են ուսանողական ցույցը
Կանադական Մոնրեալ քաղաքում բողոքի ցույցի ցրման ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է նվազագույնը 100 ուսանողի, 2-ը վնասվածքներ են ստացել, հայտնում է Vancouver Sun-ը:
Մոտ 2 հազ ուսանող դուրս են եկել քաղաքի փողոցներ` իրենց բողոքը հայտնելով ուսման վարձերի բարձրացման դեմ. ոմանք քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ի պատասխան` ոստիկանները արցունքաբեր գազեն կիրառել ցուցարարների նկատմամբ: Ըստ կանադական թերթի` ակցիայի մասնակիցները ցնցված են ոստիկանության նման գործողություններից:
«Ես երբեք չէի տեսել, որ ոստիկանությունն արցունքաբեր գազով կրակի ուղիղ ցուցարարների վրա: Դա սարսափլի է, այս մարդիկ կարող էին տեսողությունը կորցնել», - թերթը մեջբերել է ցուցարարներից մեկի խոսքերը:
Մեկ այլ ցուցարար էլ նշել է. «Այս մարդիկ մեզ պետք է պաշտպանեն, իսկ իրենք մեզ այնպես են վերաբերվում, կարծես ահաբեկիչներ ենք»:









