Մովսես Շահվերդյանը կընդգրկվի՞ ԲՀԿ համամասնական ցուցակում
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը օրերս դիմել է ԲՀԿ-ին առաջիկա խորհրդարանական ընտրություններում համագործակցելու առաջարկով: ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ այս պահին քննարկվում է համագործակցության ձևաչափը:
Tert.am-ի այն հարցին, թե հնարավոր է, որ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը ընդգրկվի ԲՀԿ համամասնական ցուցակում, Բաղդասար Մհերյանը պատասխանեց. «Մոտ օրերս կհրապարակվի ցուցակը: Այս պահին ոչինչ ասել չեմ կարող»:









