Մոզրովի քարանձավում ոչ մի խիստ փլուզում չկա. Մշակույթի նախարարություն

18:37 • 16.03.12

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Վայոց Ձորում գտնվող Մոզրովի քարանձավում ոչ մի խիստ փլուզում չկա: Այս մասին Tert.am-ին ասաց ՀՀ Մշակույթի նախարարության մամուլի պատասխանատու Գայանե Դուլգարյանը:

Նա խուսափեց այս պահին քարանձավում կատարած ուսումնասիրությունների արդյունքում մասնագետների վերջնական եզրակացությունից ավելի մանրամասն տեղեկություններ հայտնել, միայն նշեց, թե «Չենք լռելու» նախաձեռնության կողմից տարածած տեղեկությունը քարանաձավի սարասափելի վիճակի մասին, ճիշտ չէ: «Հիմա վերջնական նշումներն են արվում: Երբ պատրաստ լինի մենք կհրապարակենք՝ համապատասխան լուսանկարներով և մասնագետական գրառումներով հանդերձ»,-ասաց նա և հավատացրեց, որ հրապարակումը շատ չի ուշանա:

Հիշեցնենք, որ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության Վայոց Ձորի ակտիվիստները օրեր առաջ հանդես էին եկել հայտարարությամբ, որ փլուզվել է Հայաստանի բնության ամենչքնաղ հուշարձաններից մեկը` հանրահայտ Մոզրովի քարանձավը: Ըստ նախաձեռնության՝ նախկինում անձավագետները բազմիցս ահազանգել են Մոզրովի քարանձավի պահպանման հարցում պետության կողմից անհրաժեշտ ուշադրության բացակայության մասին, սակայն այդ ամենը մնացել է «ձայն բարբառոյ անապատի»: