Նեմրութ լեռ տանող ճանապարհները կնորոգվեն
Թուրքիայի Մալաթիա մարզի իշխանությունները Նեմրութ լեռան ճանապարհների վերանորոգման համար 3 միլիոն 500 հազ թուրքական լիրա(1.8 մլն դոլար) են պահանջել Թուրքիայի Մշակույթի և տուրիզմի նախարարությունից:
Տարածված տեղեկությունների համաձայն, այդպես դեպի Նեմրութ լեռ կատարվող ուղևորությունները ավելի հարմարավետ կդառնան, ճանապարհի վնասված հատվածները կվերանորոգվեն, իսկ առհասարակ բացակայող հատվածներում նոր ճանապարհներ կկառուցվեն:









