Ծովախոզուկը հեռացատկի նոր ռեկորդ է սահմանում (տեսանյութ)
Տրյուֆել անունով ծովախոզուկը, ցատկելով 30սմ, գրանցել է աշխարհի նոր ռեկորդ, տեղեկացնում է Orange.co.uk կայքը` հավելելով, որ Տրյուֆելը բարելավել է նախորդ ռեկորդը 10սմ-ով:
Տրյուֆելի տերը` 13-ամյա Քլոե Մաքարին, որոշել է մարզել իր ծովախոզուկին Գինեսի ռեկորդների գիրքը կարդալուց հետո:
«Նա ցատկում է առանց որևէ խնդրի, կարծում եմ, որ շուտով նոր ռեկորդներ կգրանցի»,- նշել է Քլոեն:









