Շվեդիայում նորվեգական ռազմա-տրանսպորտային ինքնաթիռ է անհետացել

00:43 • 16.03.12

Շվեդիայի հյուսիսում, այսօր անհետացել է Նորվեգիայի Թագավորական ռազմական օդուժի` ռազմա-տրանսպորտային C-130 ինքնաթիռը, հաղորդում է Associated Press գործակալությունը:

C-130 ինքնաթիռը` «Սառը » զորավարժությունների շրջանակներում ուսումնավարժական թռիչք էր իրականացնում, երբ կապը նրա հետ ընդհատվել է և կորել է ռադիոտեղորոշման սարքերի տեսադաշտից: Ինքնաթիռից վերջին ազդանշանը ստացվել է ժամը 17:45-ին, այդ ժամանակ C-130-ը գտնվել է շվեդական Կիրունա քաղաքից 85 կմ հեռավորության վրա:

Նորվեգական Էվենեսա քաղաքից` շվեդական Կիրունա ուղևերվող ինքնաթիռում 5 մարդ է եղել: Փրկարարա-որոնողական գործողությունները դեռևս արդյունք չեն տվել:

Նորվեգիայի Պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերով, ամենայն հավանականությամբ ինքնաթիռը աղետի է ենթարկվել:

«Սառը պատասխան» զորավարժություններին ներգրավված է ՆԱՏՕ-ի անդամ 14 երկիր և մասնակցում են 16 հազար զինծառայողներ: