Էլվիս Փրեսլիի նկարը գնահատվել է 50 մլն դոլար

16:27 • 16.03.12

«Սոթբիզ» աճուրդի տունը հայտարարել է, որ աճուրդի է հանում փոփ-արտի ամենակարկառուն դեմքերից մեկի` Էնդի Ուորհոլի`  Էլվիս Փրեսլիի նկարը:

1963-ին ստեղծված «Երկակի Փրեսլի» կտավում նա պատկերված է կովբոյի կերպարով, իսկ լուսանկարը գնահատվում է 50 մլն դոլար:

Հավելենք, փոփ-արտի հայրը համարվող Ուորհոլը Փրեսլիին նվիրել է 22 նկար, որոնցից 9-ը գտնվում է թանգարանային հավաքածուներում: