Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի, ապա՝ ՀՀ–ում ՄԲ դեսպանի հետ

17:21 • 16.03.12

Այսօր տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեի (Guido Westerwelle) հանդիպումը, որին ներկա են եղել մի շարք այլ քաղաքական գործիչներ ու քաղաքացիներ: Հովհաննիսյանն իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական մարտահրավերների և միջազգային գերակայությունների շուրջ: Այս մասին տեղեկանում ենք «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից։

Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթի Լիչին (Katherine Leach): Քննարկվել են Հայաստանի և տարածաշրջանի ընթացիկ զարգացումները: Հանդիպմանը ներկա է եղել նաև կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: