Ծառահատումը Փամբակ գետի խցանման վտանգ է առաջացրել

11:47 • 16.03.12

Մարտի 15-ին, ժամը 13.00-ի սահմաններում Լոռու մարզի Դարպասի գյուղապետ Ս. Ավետիսյանից տեղեկություն է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ հատում են գյուղի տարածքով անցնող Փամբակ գետի ափամերձ ծառերը, ինչից գետի ափապաշտպան զանգվածը թուլանում է:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ գետն են թափվել հատված ծառերի ճյուղեր, կենցաղային և շինարարական աղբ, ափապաշտպան բետոնե սալիկներ, որոնք արհեստականորեն խոչընդոտում են գետի բնականոն ընթացքը և առկա է հունի խցանման վտանգ:

Դեպքի մասին տեղյակ են պահվել Լոռու մարզպետը, Վանաձորի քաղաքապետը և ոստիկանության մարզային բաժինը: Ձեռնարկվում են միջոցառումներ գետի հունը մաքրելու ուղությամբ: