Ռուսաստանը և ԱՄՆ-ը կապող երկաթուղի կարող է ստեղծվել
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինը հայտարարել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը մոտ ապագայում (մոտավորապես 2030 թ-ից հետո) իրար կարող են միանալ երկաթգծով, գրում է vz.ru-ն:
«Ծրագրի նպատակն է միջմայրցամաքային երկաթգիծ կառուցել, ինչը թույլ կտա Բերինգյան ծոցի միջոցով կայուն կապ հաստատել Հյուսիսային Ամերիկայի, Ռուսաստանի և Արևելյան Ասիայի միջև»,- նշվում է ընկերության մամուլու հաղորդագրությունում:
Բերինգյան ծոցի միջոցով Ռուսաստանը և ԱՄՆ-ը միացնող նախագիծը Ռուսաստանում պաշտոնապես հայտարարավել էր 2007 թ.-ին:
Ուշագրավ է, որ երկու մայրացամաքների միացման մասին նշվել էր դեռ XIX դարում, ԱՄՆ-ը նույնիսկ գումարներ էր հատկացրել այդ ծրագրի ուսումնասիրման համար։









