16 բնակչի սպանած ամերիկացին չի ցանկացել ծառայել Աֆղանստանում
Ամերիկացի զինվորականը, ով սպանել էր Աֆղանստանի16 խաղաղ բնակչի, չէր ցանկացել ծառայել Աֆղանստանում: Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Ջոն Հենրի Բրաունին:
Փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը երեք անգամ մեկնել է Իրաք, 2 անգամ վնասվածք է ստացել այնտեղ և չի ցանկացել ծառայել Աֆղանստանում:
Բրաունին փաստել է նաև, որ իրպաշտպանյալը հանգիստ մարդ է, ով ոչ մի հակակրանք չի ունեցել մուսուլմանների նկատմամբ: Նա ունի ընտանիք, երկու երեխա և չունի ալկոհոլային կախվածություն, ընդ որում սպանությունից մեկ օր առաջ նա ականատես է եղել, թե ինչպես է մարտական ընկերը կորցրել ոտքը:
Հավելենք, որ Ջոն Հենրի Բրաունին Ամերիկայում հայտնի փաստաբան է, ով պաշտպանել է սերիական մարդասպան Թեդ Բանդիին և հայտի անչափահաս գողին` Ոտաբոբիկ Հանցագործ մականունով:









