Sukhoi Superjet օդանավը վթարային վայրէջք է կատարել Մոսկվայում

19:52 • 16.03.12

Ռուսաստանի մայրաքաղաքի «Շերեմետևո» օդակայանում վթարային վայրէջք է կատարել «Սուխոյ Սուպերջեթ» օդանավը: Մոսկվայից Աստրախան ուղևորվող օդանավը շասիի հետ առաջացած խնդիրների պատճառով հետ է վերադարձել Մոսկվա, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

Аэрофлот ընկերության 709 չվերթն իրականացնող օդանավում 65 ուղևոր է եղել: Անմիջապես թռիչքից հետո օդանավի հրամանատարը զեկուցել է, որ դիմային շասիի փեղկը չի փակվել, և օդանավը մեկնման օդակայան վերադարձնելու որոշում է կայացրել:

«18:06 ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանում», - գործակալությանը հաղորդել են օդակայանից: