Բանգկոկցի տաքսիստն ուղևորին է վերադարձրել 410 հազ դոլարի զարդեր` փոխարենը ստացել կլորիկ գումար
Բանգկոկի 56-ամյա տաքսիստ Սաքսրի Քեթսրիքևն իր մեքենայում մնացած 8 կգ ոսկյա զարդերը վերադարձրել է տիրոջը, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Մարտի 13-ի երեկոյան տաքսիստի մեքենան է նստել 60-ամյա մի մարդ, ով, ինչպես հետագայում է պարզվել, ոսկու խանութի սեփականատեր է: Ոսկյա զարդերը 410.000 դոլար արժողության են:
Գլխի ընկնելով, որ զարդերը մոռացել է մեքենայում` գործարարը դիմել է ոստիկանություն: Իսկ այդ ժամանակ Քեթսրիքևը, ինչպես ինքն է վստահեցրել, երկու օր երթևեկել է Բանգկոկով` «գանձերի տիրակալին» գտնելու հույսով: Եվ միայն մամուլում համապատասխան նյութի հրապարակումից հետո, տաքսիստը դիմել է ռադիոկայաններից մեկին և կապվել իր ուղևորի հետ:
Թեև ոստիկանությունը չի հավատում վարորդի «անշահախնդրությանը», սակայն, խանութպանը նրան պարգևատրել է 6.400 դոլար արժողության թանկարժեք զարդերով:









