Նորզելանդացի նորածինը կրակայրիչի հետ խաղացել ու հրդեհել է ողջ տունը

13:29 • 16.03.12

Նոր Զելանդիայի Ռանգիթաթ գյուղի տներից մեկն ամբողջությամբ հրդեհվել է, երբ այնտեղ բնակվող նորածինը խաղացել է կրակայրիչով, տեղեկացնում է Fox News-ը:

Ոստիկանության աշխատակիցների հավաստմամբ` հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Երեխայի ծնողների խոսքով` տունը հրդեհելուց բացի, նա նաև փրկել է ծնողներին, ում բղավոցի շնորհիվ հաջողվել է ժամանակին փախչել:

«Ես նրան պառկեցրի անկողին, իսկ հինգ րոպե հետո, լսեցի նրա դռան թակոցն ու բղավոցը»,- ասել է երեխայի մայրը: