Իրանում ավազամրրիկի հետևանքով ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից
17:19 • 16.03.12
Իրանում ավազամրրիկի հետևանքով ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից: Ինչպես հաղորդում է «Իռնա» գործակալությունը, պատճառը եղել է քամու հետևանքով ռելսերի վրա լցված փոշին:
Զախեդան-Թեհրան երթուղով գնացքում գտնվել է 170 ուղևոր, բարեբախտաբար նրանցից ոչ ոք չի տուժել:
Placeholder









