Իսրայելը Թուրքիայում հեղաշրջում է ֆինանսավորում. Թուրքիայի հետախուզության նախկին պետ
Թուրքիայի հետախուզության նախկին ղեկավարը, ով մեղադրվում է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, հայտարարել է, թե Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարած գեներալներին ֆինանսավորել է Իսրայելը, հաղորդում է ZMAN.com պարբերականը:
Հետախուզական գերատեսչության նախկին ղեկավարը, գեներալների այն խմբից է, որոնք մեղադրվում են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:
Իսրայելին` ռազմական հեղաշրջումը ֆինանսավորելու մեջ մեղադրելուց բացի, նախկին գլխավոր հետախույզը հայտարարել է, որ քրդական ահաբեկչական խմբերը վերապատրաստում են անցնում Իսրայելի տարածքում:









