Աֆղանստանում ՆԱՏՕ-ական ուղղաթիռ է կործանվել. թուրք զինվորներ են զոհվել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում թուրք զինվորականների տեղափոխող ՆԱՏՕ-ական ռազմական ուղղաթիռ է ընկել: Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, տեղեկացնում է The News կայքը:
«Ուղղաթիռն ընկել է Բագրամի շրջանում: 12 մարդ զոհվել է»,- ասել է քաբուլի ոստիկանական բաժանմունքներից մեկի ղեկավար Մոհամադ Այուբ Սալանգին:
Դեպքի առթիվ այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:









