ԲՀԿ-ն ձայների արտահայտման իրական համամասնությունը տեսնելու համար կոչ է անում սպասել ևս 52-53 օր

13:09 • 16.03.12

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանն անդրադառնալով դիտարկմանը, թե անցյալ ընտրության ընթացքում ԲՀԿ-ն ուներ 350 հազար անդամ, սակայն ընտրության արդյունքում ավելի քիչ ձայներ հավաքեց, ասաց, որ ներքին փաստաթղթաշրջանառություն իրականացնող գրասենյակը կարող է հանկարծ սխալվել այդ տվյալների մեջ: Նա նկատեց, որ նման տվյալներում կարող են սխալվել բոլորը` թե պետական, քաղաքական, հասարակական կառույցում:

«Ինչ վերաբերում է ձայների արտահայտման իրական համամասնությանը, ընտրություններին մնացել է ընդամենը 52-53 օր և ձեր հարցերի պատասխանը կստանանք շուտով: Ամեն բան հնարավոր է, բայց ԲՀԿ-ն այն ԲՀԿ-ն չէ, որը անցյալ ընտրությունների ժամանակ էր, ԲՀԿ-ն հիմա փորձառություն ունեցող քաղաքական ուժ է և ունի կուսակցական կուռ շարքեր»,- ասաց նա:

Ուրիխանյանի խոսքով, ԲՀԿ–ն ունի ձգտումներ` այընտրանք դառնալու նաև իր կոալիցիոն գործընկերների համար և իրենք ձգտելուեն հանրության առավելագույն վստահությունը ստանալ:

Անդրադառնալով համագումարին Ռոբերտ Քոչարյանին չհրավիրելու մասին հարցին, Տիգրան Ուրիխանյանը տեղեկացրեց, որ համագումարի կազմակերպման աշխատանքներով զբաղվում է կազմկոմիտեն և ինքը մանրամասներին տեղյակ չէ: «Իմ անձնական կարծիքը կարող եմ ասել տվյալ հարցի շուրջ: Հրավիրվում են մարդիկ կամ չեն հրավիրվում, որոշակի նպատակահարմարությունից ելնելով: Դրա մեջ կարող է լինել այն ամենը, ինչ դուք կարող եք պատկերացնել` վառ երևակայությանը զարկ տալով»,- ասաց նա: