ԱՄՆ-ը կվերսկսի Եգիպտոսին օգնության տրամադրումը

12:28 • 16.03.12

Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է վերսկսել ռազմական օգնության տրամադրումը Եգիպտոսին` չնայած Կահիրեի հետ առկա որոշակի լարվածությանը, գրում է The New York Times:

Պարբերականի տվյալով` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն արդեն հաջորդ շաբաթվա սկզբին կհայտարարի, որ ազգային անվտանգության պահանջներից ելնելով օգնության տրամադրումն անհրաժեշտ է: Կահիրեին կտրամադրվի 1.3 մլրդ դոլար:

Հավելնք, որ Եգիպտոսի իշխանությունը դեռ մնում է այն զինվորականների ձեռքին, ովքեր երկիրը ղեկավարում են Հոսնի Մուբարաքի տապալումից հետո: