Հյուսիսային Կարոլինայում ինքնաթիռ է կործանվել. 5 զոհ
Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի Բերնինգթաուն քաղաքում վայրէջք կատարելու ժամանակ իքնաթիռ է կործանվել: Ինքնաթիռում գտնվող բոլոր 5 անդամներն էլ զոհվել են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունում նշել են, որ բիզնես դասի երկու շարժիչ ունեցող ինքնաթիռը վայրէջք կատարելիս, դեռևս չճշտված տվյալներով, կտրուկ թեքվել է աջ և թևով բախվել գետնին, ինչի հետևանքով էլ պայթել է:
Դեպքի մանրամասները ճշտելու համար տարվում է հետաքննություն։









