Ասանժը կմասնակցի Ավստրալիայի սենատի ընտրություններին` չնայած կալանքին
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը մտադիր է առաջադրվել ավստրալական սենատի ընտրություններում, չնայած, որ տնային կանաքի տակ է Մեծ Բրիտանիայում, հաղորդում է The Australian կայքը` վկայակոչելով Twitter-ում Wikileaks-ի էջի հայտարարությունը: Ասանժը սպասում է բրիտանական իշխանությունների` իրեն Շվեդիային արտահանձնելու վերջնական որոշմանը:
«Մենք պարզել ենք, որ նա` չնայած կալանքին, կարող է առաջադրվել Սենատի ընտրություններում»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ:
Նախորդ դեկտեմբերից սեռական բնույթի հանցագործությունների մեջ կասկածվող Ասանժը գտնվում է Մեծ Բրիտանիայում տնային կալանքի տակ, սակայն Շվեդիան պահանջում է նրան էքստրադիցիայի ենթարկել: Ինքը` Ասանժը, հերքում է բոլոր մեղադրանքները` դրանք անվանելով քաղաքականապես մոտիվացված:
Ավստրալական սենատի ընտրությունները նշանակված են 2013 թվականին:









