Դամասկոսում Ադրբեջանի դեսպանտունը իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս վերադառնալ հայրենիք
Դամասկոսում Ադրբեջանի դեսպանությունը Սիրիայում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս հայրենիք վերադառնալ, հայտնում է SalamNews-ը` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևի հայտարարությունը:
Աբդուլաևն ասել է, որ ներկայում Սիրիայում Ադրբեջանից 60 մարդ կա, որոնց մեծ մասն այնտեղ սովորող ուսանողներ են:
Նրանց անվտանգության նկատառումներով դեսպանատանը կանոնավոր հանդիպումներ են կազմակերպվում նրանց հետ:
Այլ երկրների օրինակով Ադրբեջանի դեսպանատան փակման կամ դիվանագետներին հետ կանչելու մասին առայժմ խոսք չկա:









