Ակտիվիստները Մոզրովի քարանձավի վերակնգնման համար գումար են գտել

13:38 • 17.03.12

Բնապահպան ակտիվիստներն արդեն գումարներ են հայթայթել Վայոց Ձորի մարզում գտնվող Մոզրովի քարանձավում փլուզումից հետո վերականգնողական աշխատանքներն իրակայացնելու համար, սակայն Մշակույթի նախարարությունն ակտիվիստներին թույլ չի տալիս մտնել քարանձավ։

«Աբսուրդ է, որ Մշակույթի նախարարությունը արգելում է մտնել Մոզրովի քարանձավ: Մենք արդեն բնապահպաններով գտել ենք քարանձավում վերականգնողական աշխատանքներ անելու համար գումարը և այժմ սպասում ենք Մշակույթի նախարարության թույլտվությանը»,- այսօր այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Փրկենք Մոզրովը» նախաձեռնութփյան անդամ Գոռ Հովհաննիսյանը։

Tert.am-ի հետ Գոռ Հովհաննիսյանը նաև ասաց, որ գումարը գտել են հովանավորների շնորհիվ՝ 4.000 ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության Վայոց Ձորի ակտիվիստները օրեր առաջ հանդես էին եկել հայտարարությամբ, որ փլուզվել է Հայաստանի բնության ամենչքնաղ հուշարձաններից մեկը` հանրահայտ Մոզրովի քարանձավը: Ըստ նախաձեռնության՝ նախկինում անձավագետները բազմիցս ահազանգել են Մոզրովի քարանձավի պահպանման հարցում պետության կողմից անհրաժեշտ ուշադրության բացակայության մասին, սակայն ահազանգին արձագանք չի եղել:

Գոռ Հովհաննիսյանը նաև ասաց, որ իրենք դեռ 2 ամիս առաջ են դիմել Մշակույթի նախարարություն, սակայն այնտեղ ակտիվիստներին ասել են, որ աշխատանքային խումբ կկազմեն և կուղևորվեն այբտեղ, սակայն նրա, խոսքով, այդ խումբը մինչ օրս չի կազմվել:

Գոռ Հովհաննիսյանը նշեց, որ քարանձավի փլուզման մասին տեղեկությունը հայտնի դառնալուց հետո Մշակույթի նախարարությունը արձագանքեց դրան` ասելով, որ ոչինչ չի փլուզվել առանց քարանձավի տարածք անգամ այցելելու:

Սակայն ասուլիսը լսելու նպատակով եկած, ինչպես ինքը հայտնեց Պատմամշակութային արգելոցի ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի օգնական Մարինե Ավանեսյանը չհամաձայնեց Գոռի խսքերի հետ` ասելով, որ իրենք խումբ ենք կազմել ու գնացել քարանձավ հետո հայտարարությունը տարածել:

Թե ինչ է կատարվել քարանձավում և շատ են արդյոք փլուզումները, պարզաբանեց Հայաստանի քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը, ով ասաց, որ Մոզրովի քարանձավն իր բնույթվ փակ քարանձավ է եղել և բացվել է 1974թ. տրակտորի ծանրությունից, երբ այնտեղ ցանկանում էին օդանավակայն կառուցել: «Դրանից հետո այլ փլուզումներ չեն եղել: Իսկ օրեր առաջ քարանձավից կախված քարերը են ընկել, որի հետևանքով բացվել է քարանձավի առաստաղը: Քարակտորները շատ են եղել, եթե ժամանակին հանեին վտանգները ավելի քիչ կլինեին»,– ասաց նա:

Գոռ Հովհաննիսյանի խոսքով՝ բացված անցքը վնասում է քարանձավին, քանի որ այտեղ փոշի է ներթափանցում, բացի այդ տաք ու սառը օդից վնասվում է քարանձավի ներսի հատվածը:

«Սա այն հազվագույտ դեպքերից է, երբ իշխանությունները մեղք չունեն: Սրանք բնականոն երևույթներ են: Գրավիտացիոն ուժերի պատճառով քարակտորները ընկել են ցած: Այժմ պետք է քարերը հեռացնել և բացվածքի վրա գմբեթաձև ծածկ պատրաստել»,- ասաց Սամվել Շահինյանը, ով կարծում է, որ միակ ելքն այն է, որ քարանձավը պայմանագրային հիմունքով շահագործման հանձնվի ինչ–ոչ մեկի, ով այն պահնանելու և այլ պարտավորություններ կստանձնի:

Նշենք, որ երեկ ՀՀ Մշակույթի նախարարության մամուլի պատասխանատու Գայանե Դուլգարյանն Tert.am-ին ասել էր, որ քարանձավում որևէ լուրջ փլուզում չկա։ Նա խուսափեԼ էր այս պահին քարանձավում կատարած ուսումնասիրությունների արդյունքում մասնագետների վերջնական եզրակացությունից ավելի մանրամասն տեղեկություններ հայտնել՝ նշելով միայն, թե «Չենք լռելու» նախաձեռնության կողմից տարածած տեղեկությունը քարանաձավի սարասափելի վիճակի մասին, ճիշտ չէ:

«Հիմա վերջնական նշումներն են արվում: Երբ պատրաստ լինի մենք կհրապարակենք՝ համապատասխան լուսանկարներով և մասնագետական գրառումներով հանդերձ»,- ասել էր նա և հավատացրել, որ հրապարակումը շատ չի ուշանա: