Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է 350 անգամ՝ արձակելով 2300 կրակոց

11:55 • 17.03.12

Մարտի 10-17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 350 խախտում։

Ըստ ԼՂՀ պաշտպանության բանակի հաղորդագրության՝ հրադադարի ռեժիմի խախտումների ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց:
Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մարտի 13-ին և 14-ին, որի ընթացքում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ՝ արձակելով մոտ 1200 կրակոց:

Ըստ ԼՂՀ ՊՆ հաղորդագրության՝ ՊԲ առաջապահ զորամասերը զերծ են մնացել ադրբեջանական զինուժի հրահրիչ գործողություններին պատասխանելուց և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն: