Երկու պայթյուն Դամասկոսում. կան զոհեր
Մի քանի ոստիկան և քաղաքացիական անձ է զոհվել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր առավոտյան տեղի ունեցած երկու պայթյուների արդյունքում, հայտնում է երկրի պետական հեռուստատեսությունը: Զոհերի և վիրավորների թվի մասին ստույգ տեղեկություններ չկան:
Ականատեսների խոսքերով` պայթյուններից մեկը տեղի է ունեցել պետական անվտանգության շենքի մոտ: Հեռուստատեսությունը պայթյունն ահաբեկչական գործողություն է որակել: Նախնական տեղեկության համաձայն, պայթեցվել են ականապատ մեքենաներ, հայտնում է BBC-ն:









