Ֆրանսիայիում տղամարդը բեյսբոլի մահակով հարձակվել է մարդկանց վրա. 1 զոհ

11:51 • 17.03.12

Ֆրանսիայի Արաս քաղաքում անհայտ անձը բեյսբոլի մահակով հարձակվել է մզկիթի մոտ հավաքված մարդկանց վրա: Ինչպես  հայտնում է «Եվրոնյուզ»–ը, հարձակման հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը ծանր վնասվածքներ ստացել:

Ոստիկանությունը ձերբակալել է մարոկացի 32-ամյա մի տղամարդու: Իրավապահների տվյալներով` նա հոգեկան խանգարումներ ունի: