Կստեղծվի «Տանը մենակ» ֆիլմի 5-րդ մասը
Ամերիկյան հեռուստատեսային ABC Family ցանցն իր պաշտոնական կաքում հայտարարել է «Տանը մենակ» ֆիլմի 5-րդ ֆիլմի ստեղծման մասին։
Նշվում է, որ ֆիլմը կցուցադրվի միայն հեռուստատեսությամբ, իսկ անդրանիկ ցուցադրությունը նախատեսված է այս տարվա դեկտեմբերին։ Ֆիլմը կներկայացվի հետևյալ առաջաբանով՝ «Տանը մենակ 5, մենակ մթության մեջ»։
Գլխավոր դերում հանդես կգա 8-ամյա Քրիսթիան Մարտինը։ Սյուժեի համաձայն՝ երեխան կարծում է, որ տունը, որտեղ բնակվում է ընտանիքի հետ, գրաված են ուրվականները և տարբեր թակարդներ է պատրաստում նրանց որսալու համար։
Այլ դերերում կնկարահանվեն Մալքհոլմ Մակդաուելը և Ջոդել Ֆերլանդը։
Հիշեցնենք, որ հեղինակավոր ֆիլմի առաջին տարբերակն արտադրվել է 1990թ, որի գլխավոր դերում հանդես է եկել Մաքոլեյ Քալքինը։










