Եվս մեկ երկիր ճանաչել է Կոսովոն

19:43 • 17.03.12

Սան Տոմեի և Պրինսիլիի ժողովրդավարական Հանրապետությունը դարձել է 89-րդ երկիրը, որը ճանաչել է Սերբիայի հարավում գտնվող Կոսովոյի անկախությունը, հայտնել է Կոսովոյի ԱԳՆ-ն:

163 հազար բնակչություն ունեցող Սան Տոմե և Պրինսիլին Աֆրիկայի` տարածքով ամենափոքր երկիրն է և աշխարհի ամենափոքր պորտուգալախոս պետությունը:

«Սեն Տոմեի և Պրինսիլիի կառավարությունը Կոսովոն ճանաչել է ինքնիշխան պետություն և միջազգային հանրության լիիրավ անդամ», - ասված է հայտարարության մեջ:

Կոսովոյի ալբանական իշխանությունները 2008-ի փետրվարի 17-ին միակողմ կարգով ԱՄՆ-ի և Եվրամիության մի շարք երկրների աջակցութամբ հռչակեցին մարզի անկախությունը Սերբիայից: 2010-ի հուլիսին ՄԱԿ-ի Հաագայի դատարանը խորհրդատվական որոշում ընդունեց, որի համաձայ`ն Կոսովոյի անկախությունը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին: Դրանից հետո միանգամից 19 երկիր ճանաչեց Կոսովոն:

Սերբիայի ԱԳն-ն բազմիցս վիճարկել է Կոսովոն ճանաչած երկրների իրական թիվը: