Ոստիկանությունը հայտնաբերել է երկու հետախուզվողների

21:11 • 17.03.12

Մարտի 16-ին` ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել 1981 թ. ծնված Էդգար Գալստյանին, ով 2011 թ. փետրվարի 26-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է՝ խոշոր չափերի գողություն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը:

Էդգար Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Նույն օրը ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Հրազդան քաղաքի Անդրանիկի փողոցում գտնվող «Սթար» սուպերմարկետի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Դմիտրի Սալոմատինին, ով մարտի 14-ից Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու պատճառով:

Դմիտրի Սալոմատինի նկատմամբ ևս ընտրված խափանման միջոցը կալանքն է: