Վախճանվել է Red Bull-ի ստեղծողը
Թայվանցի միլիարդատեր Չալեո Յուվիդհայան մահացել է բնական մահով մարտի 17-ին մահացել է 89 տարեկան հասակում:
Նա երեսուն տարի առաջ ստեղծել է Red Bull էներգետիկ ըմպելիքը: Ըստ Associated Press-ի`միլիարդատերը հիմնդրել էր T.C. Pharmaceuticals ընկերությունը, որը 1970թ-ին ստեղծել է էներգետիկ ըմպելիքի նախատիպը և անվանել այն Krathing Daeng, որն անգլերեն թարգմանվում է Red Bull: Ըմպելիքը հատկապես հայտնի էր Թայվանի բեռնատարների վարորդների և աշխատավորների մոտ:
1984թ-ին Յուվիդհայան իր ավստրիացի գործընկերոջ հետ միասին հիմնել է Red Bull ընկերությունը, որն էներգետիկ ըմպելիքը դարձրեց համաշխարհային բրենդ:









