Այսօր լրանում է Սերգեյ Համբարձումյանի 90-ամյակը

11:23 • 17.03.12

Այսօր լրանում է անվանի մեխանիկ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի 90-ամյակը: Նա ծնվել է 1922թ. մարտի 17-ին:

1942թ. Սերգեյ Համբարձումյանն ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական մեխանիկայի ֆակուլտետ ը: 1946թ. նա հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել գիտությունների թեկնածուի աստիճան, իսկ 1952թ. Մոսկվայի Մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտում, պաշտպանելով դոկտորական ատենախոսությունը, դարձել է տեխնիկական գիտությունների դոկտոր:

1953թ. նրան շնորհվում է պրոֆեսորի կոչում:

Սերգեյ Համբարձումյանը Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է, Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի արտասահմանյան անդամ և Տիեզերագնացության Ակադեմիայի ակադեմիկոս: Աշխատել է նաև որպես ԵՊՀ ռեկտոր:

Անվանի մեխանիկն արժանացել է 6 շքանշանի, և բազմաթիվ մեդալների: Սերգեյ Համբարձումյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: