Sukhoi Superjet 100-ի ողջ խմբաքանակը կուղարկվի վերանորոգման

12:19 • 17.03.12

Superjet 100 արտադրող ռուսական «Սուխոյ» ընկերությունը կվերացնի ի հայտ եկած թերությունը, որի պատճառով օդանավերից մեկը երեկ խնդիր է ունեցել շասիի հետ, հայտնել են Ռուսաստանի Ավիաշինարարական միացյալ կորպորացիայի մամուլի կենտրոնից (կորպորացիայի մեջ է մտնում «Sukhoi –ի քաղաքացիական օդանավեր» ընկերությունը):

Նշենք, որ ուրբաթ Մոսկվա-Աստրախան չվերթով թռչող օդանավը ստիպված է եղել վերադառնալ` շասիի առաջնային փեղկի չփակվելու պատճառով: Օդանավում գտնվել է 65 ուղևոր: Այն, բարեբախտաբար, հաջող վայրէջք է կատարել:

«Մեկ շաբաթվա ընթացքում օդանավերի ողջ պարկը կերանորոգվի»,- հայտնել են կորպորացիայի մամուլի կենտրոնից` հավելելով, որ այդ թերությունը չէր կարող սպառնալ ուղևորների անվտանգությանը:

Ընդհանուր կշահագործվեն Sukhoi Superjet 100-ի յոթ օդանավեր` «Աէրոֆլոտ»-ի 6, հայկական «Արմավիա» ավիաընկերության 1 ինքնաթիռ: