Մալաթիայի հայկական եկեղեցիների վերանորոգման համար Թուրքիայի պետբյուջեից գումար է հատկացվել
Երեկ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն արդեն գումար է հատկացրել Մալաթիայի Թաշխորան եկեղեցու և Վանք գյուղի եկեղեցու վերանորոգման աշխատանքների համար:
Մալաթիայի ավելի քան 250 տարվա պատմություն ունեցող եկեղեցին գտնվում է այն թաղամասում, որտեղ ծնվել է Հրանտ Դինքը:
Ներկայացված ծրագիրը հաստատվել է և պետբյուջեից գումարն արդեն հատկացվել է: Նախատեսվում է եկեղեցու վերանորոգման աշխատանքները ավարտել 2013 թ.-ին:
Ինչպես տեղեկացնում է «Մարմարա» օրաթերթը, Ս. Թաշխորան եկեղեցին տարիներ շարունակ անուշադրության է մատնված եղել, ինչի արդյունքում քանդվել են եկեղեցու փայտե գմբեթը և անընթեռնելի են դարձել պատերի փորագրությունները:
Հիշեցնենք, որ Մալաթիայի վարչակազմը ավելի վաղ հաստատել էր հայկական երկու եկեղեցիների վերանորոգման նախագիծը եւ ուղարկել է Սվասի (Սեբաստիա) մշակութային արժեքների պահպանության շրջանային խորհուրդ՝ հաստատման համար։









