Տիբեթում տեղի է ունեցել հերթական ինքնահրկիզումը

20:22 • 17.03.12

Տիբեթի 44-ամյա մի բնակիչ ինքնահրկիզվել է նահանգի Ռեբկոնգ գավառում, այս մասին հաղորդում է BBC-ն:

Տղամարդն այդպես արտահայտել է իր բողոքը` Չինաստանի իշխանությունների` Տիբեթի հարցում որդեգրած քաղաքականության հանդեպ:

Նշենք, որ երկու օր առաջ նույն գավառում տեղի էր ունեցել ևս մեկ ինքնահրկիզում: Իսկ այս ամսվա սկզբին ՄԱԿ-ի նյույորքյան շենքի առջև տիբեթցիները բողոքի ցույց էին կազմակերպել` ընդդեմ Տիբեթի բնիկ բնակիչների դեմ չինական իշխանությունների վարած քաղաքականության: Ըստ ցույցի դուրս եկած տիբեթցիների` չինական իշխանությունները դաժանորեն ճնշում են նահանգում դժգոհության յուրաքանչյուր ալիք:

Հիշեցնենք, որ անցած տարի մոտ 20 տիբեթցի վանականներ ևս ինքնահրկիզվել էին` այդպես բողոքելով չինական իշխանության դեմ: