ՄԱԿ-ի տեխնիկական առաքելությունը Սիրիա կայցելի մարտի 18-ին

13:45 • 17.03.12

ՄԱԿ-ի տեխնիկական առաքելությունը Սիրիա կայցելի մարտի 18-ին` արաբական այս պետությունում ճգնաժամի կարգավորման վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով, հայտնում է «ՌԻԱ Nովոստի» գործակալությունը:

«Դա կարևոր քայլ է` ճիշտ ուղղությամբ»,- այսօր իր միկրոբլոգում գրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը:

Սիրիայում իրավիճակի հսկողական մեխանիզմների քննարկման նպատակով առաքելություն ուղարկելու մտադրության մասին հայտնել էր ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) հատուկ պատվիրակ Քոֆի Անանը, ով ուրբաթ կարճատև ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում` ներկայացնելով Սիրիա իր այցի, կառավարության ու ընդդիմության հետ հանդիպումների արդյունքները: