Երեկ Վանում 6 երկրաշարժ է տեղի ունեցել

13:31 • 17.03.12

Երեկ գիշեր Վանի Մուրադիե շրջանում 4 բալ ուժգնությամն երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը եղել է Ալքասնաք գյուղի մոտակայքում` 5 կմ խորությամբ:

Երկրաշարժը բնակիչների շրջանում խուճապի պատճառ է դարձել, սակայն էական վնասներ չեն եղել:

Ավելի ուշ Վանում 2.2, 2.3 և 2.8 ուժգնությամբ հետցնցումներ են տեղի ունեցել: Թուրք սեյսմոլոգները տեղեկացնում են, որ երեկ ամբողջ օրվա ընթացքում Վանում 6 ցնցում է տեղի ունեցել: