Պայթյուններ Հալեպի հայաշատ թաղամասում, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

17:06 • 18.03.12

Այսօր կեսօրին պայթյուն է որոտացել Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասում գտնվող ոստիկանության շենքի մոտ: Պայթյունից ցնցվել են նաև հարակից թաղամասերի շենքերը Նախնական տեղեկության համաձայն, պայթեցվել է ականապատ մեքենա:

Նախնական տեղեկություններով` զոհվել է 2, վիրավորվել 13 հոգի:

Հալեպի հայ համայնքից Tert.am-ին տեղեկացրին, որ ևս 2 պայթյունի ձայն են լսել, սակայն նոր պայթյունների տեղը դեռևս ստույգ չէ: Զոհերի և վիրավորների թվում հայերի առկայության մասին ևս դեռևս տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ երեկ պայթյուններ էին տեղի ունեցել նաև մայրաքաղաք Դամասկոսում, ինչի արդյունքով զոհվել էր 27, վիրավորվել 100-ից ավելի մարդ:

Երեկ Հալեպում ևս երկու պայթյուն էր կանխվել: Ոստիկանությանը հաջողվել էր վնասազերծել 10 և 15 կիլոգրամ կշռող երկու ռումբեր: