Բռնցքամարտի նախկին չեմպիոնի տանը մարդ է սպանվել

19:14 • 18.03.12

Մեծ Բրիտանիայում WBO վարկածով բռնցքամարտի ծանր քաշային աշխարհի նախկին չեմպիոն Հերբի Հայդի տանը, երեկույթի ժամանակ, ներկաներից մեկին դանակի մահացու հարվածներ են հասցրել:

Երեկույթին ավելի քան 100 մարդ է մասնակցել: Նորվիչ քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Հետաքննության ընթացքում բռնցքամարտիկը և նրա ընտանիքը տեղափոխվում են բնակության մեկ այլ վայր: