Պետերբուրգում տեղի ունեցած խոշոր ավտովթարից մեկ հայազգի կին է զոհվել

20:30 • 18.03.12

Հայտնի են դարձել Ռուսաստանի Վիբորգի շրջանում տեղի ունեցած պատահարի` Պետերբուրգից ֆինլանդիա ուևորվող տուրիստական ավտոբուսի վթարի զոհերի և տուժածների անունները:

Ինչպես տեղեկացնում է Life news-ը, վթարի հետևանքով զոհվել են 5, ծանր վնասվածքներ ստացել 4 հոգի, իսկ մի քանիսը ավելի թեթև վնասվածքներ են ստացել:

Ենթադրաբար զոհվածների ցանկում մեկ հայազգի կին է եղել.

1. Հարությունովա 1936թ. ծնված («Վոլվոյի» ուղևորուհի)
2. Սարայավրի 1963թ. ծնված («Վոլվոյի» վարորդ)
3. Նատալյա Աբրամովա 1986թ. ծնված (զբոսաշրջիկ)
4. Սվետլանա Դմիտրևա, 1983թ. ծնված (զբոսաշրջիկ)
5.Տատյանա Պուխլովա 1994 թ. ծնված (զբոսաշրջիկ)

Պետերբուրգից ֆինլանդիա ուևորվող տուրիստական ավտոբուսի վարորդը` 36-ամյա Տուշինը, չնկատելով մերկասառույցը, կորցրել է մեքենայի կառավարումը, որի պատճառով` տուրիստական ավտոբուսը, որը դուրս է եկել հանդիպակաց մայրուղի և հարվածել է ВАЗ-2109 մակնիշի մեքենային, որն էլ իր հերթին նախ բախվել է Վիբորգ-Պետերբուրգ ուղևորատար երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա` «Վոլվո» մակնիշի մեքենային:

Ավտոբուսի վարորդը` ոչ ծանր վնասվածքներ է ստացել, նա ներկայում հարցաքննվում է: