Պետերբուրգում երկու ավտոբուսներ բախվել են. կան զոհեր
Ավելի քան 10 զբոսաշրջիկներ են տուժել Պետերբուրգից Ֆինլանդիա ուղևորվելու ճանապարհին: Պետերբուրգից ֆինլանդիա ուևորվող տուրիստական ավտոբուսի վարորդը դուրս է եկել հանդիպակաց ճանապարհին և մեծ ավտովթարի պատճառ դարձել:
Ինչպես տեղեկացնում է Life news-ը, վթարի հետևանքով զոհվել են 5, ծանր վնասվածքներ ստացել 4 հոգի, իսկ մի քանիսը ավելի թեթև վնասվածքներ են ստացել:
Նախնական տեղեկություններով` վթարի պատճառը եղել է տուրիստական ավտոբուսը, որը դուրս է եկել հանդիպակաց մայրուղի և հարվածել է ВАЗ-2109 մակնիշի մեքենային, որն էլ իր հերթին նախ բախվել է Վիբորգ-Պետերբուրգ ուղևորատար երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա` «Վոլվո» մակնիշի մեքենային: Վոլվոյի 48-ամյա ֆինլանդացի վարորդը, նրա 75-ամյա ուղևորուհին, ինչպես նաև 3 զբոսաշրջիկներ տեղում մահացել են:









