Ավստրիացին ցատկել է 22 կմ բարձրությունից և պատրաստվում է 36.5 կմ–ից ցատկել (տեսանյութ)
Ավստրիացի պարաշյուտիստ Ֆելիքս Բաումգարտները մոտ ժամանակներում մտադիր է համաշխարային նոր ռեկորդ սահմանել, ցատկելով 36.5 կմ բարձրությունից:
42-ամյա էքստրեմալը մարտի 15-ին ցատկել է 22 կմ բարձրությունից, և վայրէջք կատարել 8 րոպե անց:
Ազատ անկման ժամանակ, որը ըստ Red Bull Stratos թիմի հաշվարկների տևել է 3 րոպե 43 վայրկյան` ավստրիացին 586 կմժ արագություն է զարգացրել:
Նման բարձրություններում` նոսր օդի և ցածր ջերմաստիճանի պատճառով, սքայդայվերը (sky – «երկինք», diver – «սուզորդ») ստիպված հատուկ հերմետիկ կոստյում է կրել:

«Ես դժվարությամբ էի ձեռքերս շարժում: Այդ հարցը պետք է շտկել», - ասել է Բաումգարտները, որի այս ցատկը ամենաբարձրերի եռյակում է գրանցվել:
Ընդանուր առմամբ, ավստրիացին 2500 ցատկ է իրականացրել: Նա դրա համար օգտագործել է և ինքնաթիռներ, ուղղաթիռներ, և բարձր ժայռեր ու շինություններ, մասնավորապես նա ցատկել է Ռիոյի Հիսուս Փրկչի արձանից և Թայվանի 101 հարկանի երկնաքերից:
Այս ոլորտում ռեկորդները նախորդ դարում են գրանցվել` Ռուսաստանում և ԱՄՆ-ում:
1962թ. նոյեմբերի 1-ին ԽՍՀՄ պարաշյուտիստ-փորձարկող Եվգենի Անդրեևը ցատկել է 25.5 կմ բարձրությունից, որից 24.5 կմ տարածքն անցել է ազատ անկմամբ` առավելագույն 900 կմժ արագությամ: Այս ռեկորդը պաշտոնապես գրանցվել է Միջազգային ավիացիոն ֆեդերացիայի (FAI) կողմից (Federation Aeronautique Internationale) և մինչև այժմ չգերազանցված արդյունք է համարվում:
Դրանից մեկ տարի առաջ, ԱՄՆ օդուժի սպա Ջո Կիթինգերը ցատկ էր կատարել 31.3 կմ բարձրությունից, ազատ անկմամբ զարգացնելով 988 կմժ արագություն, սակայն նրա արդյունքը FAI կողմից չէր գրանցվել, քանի որ թռիչքի ժամանակ կայունացնող պարաշյուտ էր գործաել:









