Գնդակը` որով Վրաստանը Ռուսաստանին 46։0 հաշվով պարտության է մատնել, վաճառվել է աճուրդով (տեսանյութ)
Ռեգբիի գնդակը, որով Եվրոպայի ազգերի գավաթի խաղարկության ժամանակ Վրաստանի հավաքականը խաղացել է Ռուսաստանի հավաքականի հետ, վաճառվել է աճուրդի միջոցով: Նման վաճառք են նախաձեռնել երեկ փայլուն և ջախջախիչ հաղթանակ տարած մարզիկները, հաղորդում է rusnovosti.ru-ն:
Երեկ կայացած խաղում 46:0 հաշիվ է գրանցվել: Վրաստանի հավաքականին հաղթանակ բերած գնդակը վաճառվել է 600 ԱՄՆ դոլարով:









