Ուկրաինան ու Ռուսաստանը մոտ են պետական սահմանի սահմանազատման գործընթացի ավարտին. Յանուկովիչ
Ուկրաինան և Ռուսաստանը ընդհուպ մոտեցել են սահմանի սահմանազատման հարցի լուծմանը, INTERFAX.RU -ի հաղորդմամբ` հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
«Մենք արդեն գրեթե վերջացնում ենք Կերչի նեղուցի սահմանազատման վերաբերյալ որոշման ընդունումը: Որը նաև փաստորեն նշանակում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պետական սահմանի սահմանազատման ավարտ», - այսօր հայտարարել է Ոիկրաինայի նախագահը:
Վիկտոր Յանուկովիչը նշել է, որ կարելի է խոսել հետագա քաղաքակիրթ միջպետական հարաբերությունների մասին: Միևնույն ժամանակ, նա ավելացրել է, որ մի շարք միջպետական կանոնակարգեր կարող են կնքվել, որոնք ուղղված կլինեն ռուս-ուկրաինական սահմանի անցման դյուրացմանը:









