Ստամբուլում, «Նովրուզը» տոնող ցույցը արցունքաբեր գազով են ցրել
Ստամբուլի ոստիկանությունը արցունկքաբեր գազ և կատուկ միջոցներ է կիրառել` մուսուլմանական «Նովրուզ» տոնը նշելու համար հավաքված չարտոնված ցույցի մասնակիցներին ցրելու համար, հաղրոդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, հղում կատարելով Էն-Թի-Վի հեռուսատակայանին:
Ստամբուլում` չարտոնված ցույցի 500 մասնակից, այսօր` Քազլիչեշմե հրապարակում պարտաստվում էին վաղորոք նշել «գարնան տոնը»:
Մայրուղիներից մեկը հատելիս երթի մասնակիցների ճանապարը ընդհատել է ոստիկանությունը և պահանջել, որ մասնակիցները դադարեցնեն միջոցառումը և ցրվեն: Երբ ցուցարարները հրաժարվել են, նրանց ուղղությամբ արցունքաբեր գազ է բաց թողնվել: Մասնակիցների ձերբակալության և այլ միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ չկան:
Նմանատիպ իրադարձություններ են նաև Դիարբեքիր քաղաքում, որտեղ ևս ոստիկանության հետ ընդհարումներ են տեղի ունենում: Չնայած քաղաքի տարբեր հատվածներում ցուցարարները փոքր խմբերով են եղել, բայց ոստիկանությանը լուրջ հակազդեցություն են ցուցաբերել: Եղած տվյալների համաձայն, տեղի բնակչությունը «Նովրուզը» տոնելու նոր, ավելի զանգվածային գործողություններ է նախապատրաստում:
«Նովրուզի» հետ կապված խնդիրը վաղուց է Թուրքիայում քննարկման առարկա դարձել:
Ինքնին տոնը, պետք է մարտի 21-ին նշվի, սակայն քրդական մի շարք կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ, իշխանություններին խնդրում են տանախմբությունները մոտակա շաբաթավերջ տեղափոխել: Առավել մեծաքանաք տոնախմբություններ և երթեր անցնում են Ստամբուլում, սակայն քաղաքապետը հայտարարել է, որ իշխանությունները միայն տոնի օրը թույլ կտան տոնախմբություններ կատարել: Նման որոշումը բացատրվում է անվտանգության նկատառումներով և ահաբեկչությունների վտանգը նվազացնելու ձգտմամբ: Երկրի իշխանությունները համարում են, որ տոնական օրերին ավելի մարդաշատ է և շատ ավելի մարդ կարող է տուժել, եթե ահաբեկչություն լինի:









