Պակիստանում 36 գրոհային է ոչնչացվել
Առնվազն 36 գրոհային է ոչնչացվել Պակիստանի Քուրամ և Օրկազաի բնակավայրերում կառավարական ուժերի կողմից կազմակերպված 2 գործողության հետևանքով, տեղեկացնում է իրանական Press TV-ն։
Նշվում է, որ գործողությունների ժամանակ ևս 18 ահաբեկիչ վնասվածք է ստացել։
Մինչդեռ, անհայտ ահաբեկիչները կրակ են բացել Մարդանի շրջանի դպրոցներից մեկում։ Սակայն տեղական ինքնակառավարման մարմինների հավաստմամբ՝ միջադեպի հետևանքով զոհեր չկան, քանի որ այդ պահին դպրոցում մարդ չի եղել։
Հաղորդվում է, որ գրոհայիններին հաջողվել է թաքնվել։









