Ցնցված եմ ՀՀԿ–ի ցուցակից. Արամ Մանուկյան

12:49 • 19.03.12

«Ցնցված եմ, մեղքս գալիս են»,– Tert.am–ի հարցին, թե ինչպիսի տպավորություն ունեք ՀՀԿ–ի համամասնական ցուցակից, որից առաջին 76 անձինք հայտնի են, ասաց ՀԱԿ –ին մաս կազմող ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ ՀՀԿ–ի ցուցակը քաղաքական ցուցակ չի, իսկ ցուցակն էլ քաղաքական չի, քանի որ «քաղաքական թիմ չի»։

Արամ Մանուկյանը նաև նշեց, որ անկախ ՀՀԿ–ի ցուցակի այս բովանդակությունից, ՀՀԿ–ն առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու որևէ հնարավորություն չունի։ «Ի վերջո այս ցուցակը կապ չունի ժողովրդի համակրանքի հետ։ ՀՀԿ–ն միևնույնն է հաջողության չի հասնի, որովհետև վաղուց չունի ժողովրդի աջակցությունը»,– ընդգծեց Արամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ արդեն հայտնի են դարձել ՀՀԿ համամասնական ընտրացուցակի առաջին 76 հորիզոնականները։ Առաջին տեղում Սերժ Սարգսյանն է, երկրորդում՝ Հովիկ Աբրահամյանը, երրորդում՝ Տիգրան Սարգսյանը։ Ըստ որոշ լուրերի՝ իշխող կուսակցության համամասնական ցուցակը բաղկացած է լինելու 250 հոգուց։