Սիրիան «Հեզբոլլահ»-ին է փոխանցել ՀՕՊ ժամանակակից միջոցներ

17:47 • 19.03.12

Սիրիայի կառավարություն լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ժամանակակից միջոցներով է համալրում և սովորեցնում շիա գրոհայիններին օգտվել նման սարքավորումներից, գրում է իսրայելական «Հաարեցը»` վկայակոչելով իսրայելական բանակի ներկայացուցչին:

Տեղեկության համաձայն` սիրիացիները հեզբոլահցիներին սովորեցնում են «երկիր- երկինք» դասի հրթիռային սարքերի հետ վարվեցողությանը: Երուսաղեմում կարծում են, որ դեպքերի նման զարգացումն կարող է խախտել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում:

Թե կոնկրետ ինչ համակարգեր են տրամադրվել լիբանանյան գրոհայիններին, չի հաղորդվում: