Դավիթ Կարապետյանի՝ ՕԵԿ–ին անդամագրվելու մասին Հեղինե Բիշարյանը տեղյակ չէ
Դավիթ Կարապետյանի մասին դեռ տեղյակ չեմ, ցուցակը կհրապարակվի, կիմանանք բոլորս: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը՝ մեկնաբանելով ՀՀ Պաշտպանության նախարարի արդեն պաշտոնաթող մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի՝ ՕԵԿ–ին անդամագրվելու մասին լուրը:
«Դեռ ոչ մի տեղեկություն չունեմ, ամեն ինչ կհրապարակվի մարտի 21-ին ու կիմանաք բոլորդ, ես էլ ձեզ հետ»,- ասաց Հ. Բիշարյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանն ազատվել է աշխատանքից և նշանակվել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղղարի խորհրդականի պաշտոնում: Ավելի ուշ լրատվամիջոցները հրապարակեցին նաև տեղեկետվություն, որոնց համաձայն Դավիթ Կարապետյանը կնդգրկվի ՕԵԿ համամասնական ցուցակում և կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Մենք հետաքրքրվեցինք նաև թե արդյոք պատրաստ է կուսակցության համամսնական ցուցակը, և ինչ անակնկալներ են սպասվում։ ՕԵԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ կուսակցության համամասնական ցուցակում կլինեն նաև նոր մարդիկ, իսկ այն կազմում է ՕԵԿ քաղխորհուրդը:









