Թումանյանում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը
12:19 • 19.03.12
Մարտի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենան Թումանյան քաղաքի Թումանյան փողոցում բախվել է ճանապարհի արգելապատնեշին և ընկել Դեբեդ գետը:
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Placeholder









